Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Մարտի 13-ին՝ ժամը 19:00-19:30-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Հայկական կողմը կորուստներ չունի:
Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: