ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն իրեն անվանել է ամերիկյան առաջնորդներից միակ թեկնածուն, որն ունակ է կանխել երրորդ համաշխարհային պատերազմը, որի սպառնալիքը, ըստ նրա, իրական է։
«Ես միակ թեկնածուն եմ, ով կարող է դա խոստանալ: Ես կկանխեմ երրորդ համաշխարհային պատերազմը, քանի որ ես իսկապես հավատում եմ, որ երրորդ համաշխարհային պատերազմ լինելու է», - ասել է նա Այովա նահանգում իր կողմնակիցների հանրահավաքում:
Քննադատելով Սպիտակ տանը իր իրավահաջորդ Ջո Բայդենին՝ Թրամփը բազմիցս ասել է, որ երբեք թույլ չի տա Ուկրաինայում հակամարտություն, որը, նրա կարծիքով, սպառնում է վերաճել գլոբալ միջուկային առճակատման։