Մայիս Ներսեսյանը գրեփլինգի Եվրոպայի առաջնության չեմպիոն

12:00     14 մարտի, 2023

Առաջին անգամ հայկական գրեփլինգի պատմության մեջ Հայաստանը նվաճում է ոսկե մեդալ Եվրոպայի առաջնությունում: Մայիս Ներսեսյանը հռչակվել է Եվրոպայի առաջնության չեմպիոն: Այս մասին հայտնում են Հայաստանի Գրեփլինգի ֆեդերացիայից։ 

Եզրափակչում համառ պայքարի արդյունքում նա հաղթանակ տոնեց աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի չեմպիոն Իսրայելի ներկայացուցչի նկատմամբ։ 


© armedia.am