Թուրքիայուն երեքշաբթի տեղի է ունեցել 4,8 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին տեղեկացրել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Էպիկենտրոնը գտնվել է Կահրամանմարաշ քաղաքից 54 կիլոմետր հյուսիս, որտեղ ապրում է մոտ 376 հազար մարդ։ Օջախը գտնվել է 5 կիլոմետր խորության վրա։
Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։