Փաշինյանը չի մանրամասնել է թե կոնկրետ, որ հարցերում են առաջընթաց արձանագրում, սակայն նշել է, որ առաջընթացին զուգահեռ ի հայտ են գալիս ֆունդամենտալ խնդիրներ: Մասնավորապես, Փաշինյանի խոսքով, Ադրբեջանը փորձում է խաղաղության պայմանագրի միջոցով ՀՀ տարածքային պահանջներ կամ նկրտումներ ձեւակերպել, Արցախում ցեղասպանություն կամ էթնիկ զտումներ իրականացնելու մանդատ ձեռք բերել, այդ թվում Հայաստանի ստորագրությամբ և այնպես անել, որ նույնիսկ ստորագրված պայմանագրի կատարման երաշխիքների համակարգ չունենանք:
Ընդ որում, պետք է նկատել, որ Ադրբեջանն այս նպատակները հետապնդում է ոչ միայն դիվանագիտական փակ խողովականերով բանակցությունների ժամանակ: Ադրբեջանի թշնամական նպատակադրումները շատ հստակ արտահայտվում են նաև պաշտոնական Բաքվի քաղաքականության մեջ:
Մանրամասները ABnews-ին տված մեկնաբանությունում.