Հացահատիկի գործարքի տարբեր ասպեկտների շուրջ քննարկումները շարունակվում են, ՄԱԿ-ը կենտրոնացած է դրա երկարաձգման վրա ամբողջ ծավալով: Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ես չեմ խորանա ընթացող քննարկումների մանրամասների մեջ։ Համաձայնագրում ներգրավված է երեք կողմ, մենք հանդես ենք գալիս որպես վկաներ։ Գլխավոր քարտուղարը կենտրոնացած է գործարքի շարունակականության և ամբողջականության ապահովման վրա, որը, ինչպես մենք բազմիցս ասել ենք, կարևոր է համաշխարհային պարենային անվտանգության, ինչպես նաև սննդի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության հետ փոխըմբռնման հուշագրի համար», - ասել է նա։