Եվրամիությունը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին օգտվել «պատմական հնարավորությունից»՝ լուծելու տարաձայնությունները և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ, հաղորդում է Aysor.am-ը։
Հարևանության և ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Օլիվեր Վարհեին Եվրախորհրդարանի լիագումար նիստում Բաքվի և Բրյուսելի միջև հարաբերությունների վերաբերյալ քննարկումների ժամանակ երկու երկրների ղեկավարներին կոչ է արել օգտագործել պատմական հնարավորությունն առկա հակամարտությունը վերջնականապես լուծելու և բովանդակալից երկխոսության վերադառնալու համար։