ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Հայաստանում է

14:20     16 մարտի, 2023

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը ժամանել է Հայաստանի Հանրապետություն, լուրն Aysor.am-ին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

Նա հանդիպումներ կունենա ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ:

Թասմագամբետովը 2023 թվականի հունվարի 1-ից է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար դարձել. սա նրան առաջին այցն է Հայաստան այդ պաշտոնում։


© armedia.am