«Մենք պետք է ուժեղացնենք աջակցությունը Հայաստանին, որտեղ հարյուր հազարավոր հայեր վախենում են իրենց կյանքի համար և վտանգված են»,-ԵԽ-ում հայտարարել է ֆրանսիացի եվրախորհրդարանական, Եվրախորհրդարանի անվտանգության և պաշտպանության կոմիտեի անդամ Էրվե Ժյուվենը։ Այս մասին տեղեկացնում է Panorama-ն:
Թվիթերի միկրոբլոգում հրապարակած իր ելույթում ֆրանսիացի գործիչը հայտարարել է՝ Հայաստանի տարածքով դեպի Թուրքիա միջանցք ստեղծելու Ադրբեջանի ցանկությունը սպառնալիք է Եվրոպայի համար։ Նա հայտարարել է, որ Ադրբեջանը Եվրոպա է արտահանում ռուսական գազը։