Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագում հայտարարել է, որ Գերմանիան ութ ամսում անկախացել է Ռուսաստանի էներգակիրներից:
«Ընդամենը ութ ամսում մենք անկախացանք ռուսական գազից, նավթից և ածուխից: Ընդամենը ութ ամսվա ընթացքում մենք ամբողջությամբ վերափոխեցինք մեր էներգակիրների մատակարարումը նոր խողովակաշարերով և հեղուկացված բնական գազի ընդունման տերմինալներով»,- ասել է Շոլցը, հաղորդում է НТВ-ն: