Ռուս խաղաղապահները հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել Արցախի Մարտունու շրջանում

21:34     16 մարտի, 2023

Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել՝ Մարտունու շրջանում, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը, հաղորդում է Aysor.am-ը։  

Ըստ հաղորդագրության՝ տուժածներ չկան։

Խախտման առնչությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը համատեղ քննություն է անցկացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ։


© armedia.am