Չինաստանը կշարունակի ռազմավարական համագործակցություն կառուցել Ռուսաստանի հետ «մեջք մեջքի», ՌԻԱ Նովոստի-ին տված հարցազրույցում ասել է Մոսկվայում Չինաստանի դեսպան Չժան Հանհույը։
«Չինաստանը կշարունակի Ռուսաստանի հետ միասին առաջ մղել բազմաբևեռ աշխարհի սկզբունքները և միջազգային հարաբերությունների ժողովրդավարացումը, գլոբալ ռազմավարական հավասարակշռության և կայունության հուսալի երաշխիքների տրամադրումը»,- ասել է դիվանագետը։
Հանհույը մատնանշել է աշխարհում տիրող անհանգիստ իրավիճակը։ Միաժամանակ նա ընդգծել է, որ Մոսկվայի և Պեկինի հարաբերությունները միայն ամրապնդվում են՝ ի պատասխան միջազգային ասպարեզում անկայուն իրավիճակի։
«Չինաստանը և Ռուսաստանը երկու երկրների ղեկավարների ռազմավարական ղեկավարման ներքո հաջողությամբ հասել են ռազմավարական վստահության և խոշոր տերությունների միջև բարեկամական, բարիդրացիական համակեցության և ստեղծել միջազգային հարաբերությունների նոր տիպի մոդել»,- ավելացրել է նա: