Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտարարեց հրաժարականի մասին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Հրաչյա Սարգսյանը հայտարարեց գործակարգավարական արտահերթ խորհրդակցության ժամանակ։
«Ուզում եմ հայտնել իմ հրաժարականի մասին, միևնույն ժամանակ հայտնելով, որ շարունակելու եմ լինել քաղաքական թիմի հետ։ Շարունակելու եմ աշխատել մեր պետության կայացման զարգացման ուղղությամբ»,- ասաց նա։
Նա հույս հայտնեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ի դեմս քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի կստանա երևանցու վստահության քվեն և հնարավորություն կունենա շարունակել համայնքի համար գերակա կարևոր ծրագրերը։