Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը

20:15     17 մարտի, 2023

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղուի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր, այդ թվում ՝ Հարավային Կովկասում առկա իրավիճակը, ինչպես նաև Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո վերականգնման գործընթացները։

 


© armedia.am