Միջազգային քրեական դատարանը Վլադիմիր Պուտինին կալանավորելու օրդեր Է տվել

20:31     17 մարտի, 2023

Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաեւ Երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի կալանավորման միջազգային օրդերներ է տվել: Ինչպես հայտնում է BBC-ին, այս մասին հայտարարություն է տարածել Հաագայի միջազգային քրեական դատարանը։

«Այսօր՝ 2023 թվականի մարտի 17-ին, Միջազգային քրեական դատարանի երկրորդ նախաքննական պալատը Ուկրաինայում ստեղծված իրավիճակի համատեքստում երկու անձի՝ պարոն Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի և տիկին Մարիա Ալեքսեևնա Լվովա-Բելովայի կալանավորման օրդեր է տվել ,-ասվում հայտարարության մեջ։

Միջազգային քրեական դատարանը պարզաբանում է, որ «Պուտինն ու Լվով-Բելովան կասկածվում են ուկրաինացի երեխաների ապօրինի արտաքսման մեջ»։

 


© armedia.am