Թուրքիան պատրաստ է և սկսում է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության վավերացման գործընթացը։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոյի հետ բանակցություններից հետո Անկարայում կայացած մամուլի ասուլիսում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մեր բանակցությունների կարևոր թեման էր Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Ֆինլանդիան կոնկրետ քայլեր է ձեռնարկել՝ կատարելու հուշագրի պայմանները, որոնք անհրաժեշտ են ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։
Մենք պատրաստ ենք և որոշել ենք սկսել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության վավերացման գործընթացը։ Մենք վստահ ենք, որ Ֆինլանդիան ակտիվ դեր կխաղա ՆԱՏՕ-ի անվտանգության ապահովման գործում»,- նշել է Թուրքիայի ղեկավարը։