ՌԴ խաղաղապահները հրադադարի ռեժիմի 2 խախտում են արձանագրել ԼՂ-ում

23:59     17 մարտի, 2023

 Լեռնային Ղարաբաղում տեղակայված խաղաղապահները հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրվել Մարտունու և Շուշիի շրջաններում։ Սպուտնիկ Արմենիայի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը: 

«Տուժածներ չկան։ Դեպքի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում»,– ասված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, ՌԴ խաղաղապահները հումանիտար բեռով ևս 1 ավտոշարասյուն են ուղեկցել Լեռնային Ղարաբաղ Գորիս–Ստեփանակերտ երթուղով։

Ռուսական խաղաղապահ զորախմբի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են օբյեկտների և տեղանքի ականազերծումը։ Օրվա ընթացքում մաքրվել է 0,7 հա տարածք։

 


© armedia.am