Մահացել է ԽՍՀՄ ռազմածովային նավատորմի վերջին գլխավոր հրամանատար, ծովակալ Վլադիմիր Չեռնավինը

12:50     18 մարտի, 2023

Ծովակալ Վլադիմիր Չեռնավինը՝ Խորհրդային Միության ռազմածովային նավատորմի վերջին գլխավոր հրամանատարը, մահացել է 95 տարեկան հասակում, «Ինտերֆաքսին» շաբաթ օրը տեղեկացրել է  ՌԴ Զորահրամանատարների ակումբի աշխատակազմի ղեկավար Նիկոլայ Դերյաբինը, հայտնում է NEWS.am-ը:

«Վլադիմիր Չեռնավինը մահացել է Մոսկվայում։ Ապրիլի 22-ին նա կդառնար 95 տարեկան»,- ասել է Դերյաբինը։

ՌԴ Զորահրամանատարների ակումբի անունից նա խոր ցավակցություններ է հայտնել հանգուցյալի հարազատներին և մերձավորներին։

Չեռնավինը ծնվել է 1928թ. ապրիլի 22-ին Նիկոլայև քաղաքում (Ուկր. ԽՍՀ, ԽՍՀՄ)։ Խորհրդային Միության հերոս է (1981թ.), ծովակալ (1983թ.)։ ԽՍՀՄ ռամածովային նավատորմի վերջին գլխավոր հրամանատարն էր, ԽՍՀՄ պաշտպանության փոխնախարար (1985-1992թթ.)։


© armedia.am