Ծովակալ Վլադիմիր Չեռնավինը՝ Խորհրդային Միության ռազմածովային նավատորմի վերջին գլխավոր հրամանատարը, մահացել է 95 տարեկան հասակում, «Ինտերֆաքսին» շաբաթ օրը տեղեկացրել է ՌԴ Զորահրամանատարների ակումբի աշխատակազմի ղեկավար Նիկոլայ Դերյաբինը, հայտնում է NEWS.am-ը:
«Վլադիմիր Չեռնավինը մահացել է Մոսկվայում։ Ապրիլի 22-ին նա կդառնար 95 տարեկան»,- ասել է Դերյաբինը։
ՌԴ Զորահրամանատարների ակումբի անունից նա խոր ցավակցություններ է հայտնել հանգուցյալի հարազատներին և մերձավորներին։
Չեռնավինը ծնվել է 1928թ. ապրիլի 22-ին Նիկոլայև քաղաքում (Ուկր. ԽՍՀ, ԽՍՀՄ)։ Խորհրդային Միության հերոս է (1981թ.), ծովակալ (1983թ.)։ ԽՍՀՄ ռամածովային նավատորմի վերջին գլխավոր հրամանատարն էր, ԽՍՀՄ պաշտպանության փոխնախարար (1985-1992թթ.)։