Կարեն Խաչանովը Կալիֆոռնիայում մասնակցել է բարեգործական ակցիայի՝ հաջակցություն Արցախի
Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը մասնակցել է բարեգործական ակցիայի և ցուցադրական հանդիպում անցկացրել՝ ի աջակցություն Արցախի։
Հանդիպումը տեղի է ունեցել մարտի 18-ին, Կալիֆոռնիայում․ միջոցառումը կազմակերպվել է Homenetmen Glendale Ararat-ի կողմից։ Այս մասին գրում է armsport.am-ը` հղում անելով ՀՄԸՄ Գլենդելի Արարատ մասնաճյուղի ֆեյսբուքյան էջին: