Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա

19:13     19 մարտի, 2023

Մարտի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում։

Այցի ընթացքում նախատեսվում է հանդիպում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։
Հանդիպմանը կհաջորդի երկու երկրների արտաքին գործերի նախարարների մամուլի ասուլիսը:


© armedia.am