Ռուսաստանի Դաշնությունը փաստացի չի օգտագործում հիպերձայնային զենք, սակայն ունի այդպիսին: «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդմանը տված հարցազրույցում ընդգծել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
ՌԴ ախագահը մատնանշել է ցամաքային զորքերի զարգացման համար ավելին անելու անհրաժեշտությունը։
«Մենք այն ժամանակ [2014 թվականին] հիպերձայնային զենք չունեինք, բայց հիմա ունենք: Այո, մենք իրականում չենք օգտագործում այն, բայց այն կա»,- ասել է Պուտինը:
Պուտինը նշել է, որ Ռուսաստանը ներկայումս ունի այլ ժամանակակից համակարգեր, իսկ 2014 թվականին «այդպիսի համակարգեր չկային»։
Պատասխանելով հարցին, թե արժե՞ր արդյոք 2014 թվականին հատուկ գործողություն սկսել, նա ընդգծել է, որ դրանից հետո շատ իրողություններ են փոխվել։