Հայաստանը կգործադրի բոլոր ջանքերը՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացնելու համար. Արարատ Միրզոյան

15:01     20 մարտի, 2023

Մենք պատրաստ ենք շարունակել գործադրել բոլոր ջանքերը՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխշահավետ համագործակցության խորացման և ամրապնդման համար, Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, հաղորդում է Aysor.am-ը։

«Մենք հնարավորություն կունենանք քննարկելու, նշելու շատ ինտենսիվ, որակյալ քաղաքական երկխոսությունը, առևտրատնտեսական կապերի աճը, հարաբերությունների խորացումը, քննարկելու համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ մշակութային, հումանիտարից մինչև Հայաստանի ու Ռուսաստանի մարզերի միջև համագործակցությունը», - ասել է Միրզոյանը։


© armedia.am