Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 4,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, news.am-ի փոխանցմամբ, հայտնում է Աղետների կառավարման գործակալությունը (AFAD)։
«Ժամը 12:57-ին Քահրամանմարաշ նահանգի Էքինեզյուի շրջանում 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել», - հայտնել է AFAD-ը: