Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դատախազի և դատավորների դեմ, ովքեր ձերբակալության օրդեր են ներկայացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Ահմադ Խանի, Միջազգային քրեական դատարանի դատավորներ Տոմոկո Ականեի, Ռոզարիո Սալվատորե Այտալայի և Սերխիո Խերարդո Ուգալդե Գոդինեսի դեմ»,– նշված է գերատեսչության կողմից հրապարակված հայտարարության մեջ:
քրեական հետապնդումն անօրինական բնույթ է կրում, քանի որ քրեական պատասխանատվության ենթարկելու հիմքեր չկան:
ՌԴ ՔԿ-ն հիշեցրել է, որ մարտի 22-ին ՄՔԴ-ի դատախազ Քարիմ Ահմադ Խանը, քրեական հետաքննության շրջանակում, միջնորդություն է ուղարկել Միջազգային քրեական դատարանի II Նախաքննական պալատ՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների ձերբակալման օրդեր ստանալու համար: Այս միջնորդության հիման վրա ՄՔԴ դատավորները Ռուսաստանի Դաշնության Նախագահին և Երեխաների իրավունքների հարցերով հանձնակատարին ձերբակալելու անօրինական որոշումներ են կայացրել։
«Քրեական հետապնդումն ակնհայտորեն ապօրինի է, քանի որ քրեական հետապնդման համար հիմքեր չկան»,- ընդգծել են Քննչական կոմիտեից։