Փետրվարի 6-ին Եվրահանձնաժողովը Թուրքիային 1 միլիարդ եվրոյի վարկ է հատկացրել երկրաշարժերից հետո վերակառուցման համար, իսկ Սիրիային 108 միլիոն եվրո՝ մարդասիրական օգնության համար։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ երկուշաբթի օրը Բրյուսելում բացելով Թուրքիային և Սիրիային օգնության դոնորների միջազգային համաժողովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ուրախ եմ հայտնել, որ Եվրահանձնաժողովը 1 միլիարդ եվրոյի վարկ կտրամադրի Թուրքիային աջակցելու համար։Մենք նաև 108 միլիոն եվրո մարդասիրական օգնություն կհատկացնենք Սիրիայի վերականգնման համար։ Բացի այդ, ԵՄ երկրները և եվրոպական ֆինանսական հաստատությունները լրացուցիչ ներդրումներ կկատարեն։ Միասին մենք պետք է ապահովենք երկրի վերակառուցումը, ապահովենք տների կառուցում հազարավոր մարդկանց համար՝ սեյսմակայունության ամենաբարձր մակարդակով»,- ասել էնա: