ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդը մարտի վերջին կլքի իր պաշտոնը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ:
Ինչպես ընդգծել է Բլինքենը՝ Դոնֆրիդը վերջին 18 ամիսների ընթացքում ցույց է տվել «իր հմտությունն ու նվիրվածությունը շրջադարձային կետում»:
«Քանի որ նա պատրաստվում է հեռանալ Պետդեպից ամսվա վերջին, ես շնորհակալություն եմ հայտնում Կարենին Պետդեպարտամենտին և ամերիկացի ժողովրդին մատուցած հիանալի ծառայության համար», - ասել է պետքարտուղարը։
Ի թիվս այլ բաների, նա նշել է 60-ամյա Դոնֆրիդի ներդրումը դաշնակիցների և գործընկերների հետ ԱՄՆ հարաբերությունների զարգացման գործում՝ ուկրաինական ճգնաժամի համատեքստում։