Ամերիկացիներն իրավունք ունեն բողոքի ցույցերի դուրս գալ, սակայն նրանք պետք է խաղաղ ընթանան: Այս մասին երկուշաբթի օրը կայացած հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի ծառայության ղեկավար Կարին Ժան-Պիերը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ իրեն ձերբակալելու դեպքում բողոքի ակցիայի կոչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Նախագահը [Ջո Բայդենը] հստակ ասել է, որ ամերիկացիները, ովքեր ցանկանում են բողոքի ցույց իրականացնել, պետք է դա անեն խաղաղ ճանապարհով», - ասել է նա:
Հարցին, թե արդյոք Սպիտակ տունը պատրա՞ստ է նման բողոքի ցույցերի, Ժան-Պիերը պատասխանել է.«Մենք միշտ պատրաստ ենք»:
Միևնույն ժամանակ, Սպիտակ տան մամուլի քարտուղարը հրաժարվել է մեկնաբանել Թրամփի նկատմամաբ հետաքննության իրականացումը: «Մենք չենք մեկնաբանում ընթացող հետաքննությունները», - ասել է նա։