Իսրայելի Հայֆա քաղաքում բացվել է «Հայոց Ցեղասպանության հրապարակ»

11:20     21 մարտի, 2023

Մարտի 20-ին Իսրայելի Հայֆա քաղաքում, Բեն Գուրիոն 26ա հասցեում տեղի է ունեցել «Հայոց Ցեղասպանության հրապարակի» բացման և ցուցանակի քողազերծման  արարողությունը: Այս մասին հայտնում է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան աբեղա Գոգչյանը։

Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանից ներկա են  եղել կալվածքների գրասենյակի տնօրեն Տ. Կորյուն վրդ. Բաղդասարյանը, Դիվանապետ՝ Տ. Աղան աբղ. Գոգչյանը և Հայֆայի հայոց հոգևոր հովիվ Տ. Տիրայր քհն. Հովակիմյանը:


© armedia.am