Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներ

12:13     21 մարտի, 2023

Ձերբակալել է Երևանի քաղաապետարանի աշխատակազմի նախկին քարտուղար Սեյրան Մեջլումյանը  և Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Դալաքյանը  Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով։ Panorama.am-ին ասաց Հակակոռուպցիոն կոմիտենի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Նա նշեց, որ ավելի ուշ կհայտնեն մանրամասներ։

Հիշեցնենք, որ Սեյրան Մեջլումյանն աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել մարտի 17-ին՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի՝ հրաժարականից հետո։


© armedia.am