Ձերբակալել է Երևանի քաղաապետարանի աշխատակազմի նախկին քարտուղար Սեյրան Մեջլումյանը և Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Դալաքյանը Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով։ Panorama.am-ին ասաց Հակակոռուպցիոն կոմիտենի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:
Նա նշեց, որ ավելի ուշ կհայտնեն մանրամասներ։
Հիշեցնենք, որ Սեյրան Մեջլումյանն աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել մարտի 17-ին՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի՝ հրաժարականից հետո։