Չինաստանի պետխորհրդի նոր վարչապետ Լի Ցյանը առաջնահերթ ուշադրություն կհատկացնի ՌԴ-ի հետ գործընկերության զարգացմանը, հավաստիացրել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Պետխորհրդի վարչապետ Լի Ցյանը նախկինի պես առաջնահերթ ուշադրություն կհատկացնի Չինաստանի և Ռուսաստանի միջև համակողմանի ռազմավարական գործընկերությանը»,- ընդգծել է Չինաստանի նախագահը։
Նա ավելացրել է, որ պետխորհրդի ղեկավարը մտադիր է առաջնահերթ ուշադրություն հատկացնել նաև Ռուսաստանի կառավարության ղեկավարի հետ հաստատված սերտ աշխատանքային շփումներին։
Սի Ծինփինը նաև կոչ է արել շարունակել երկու երկրների վարչապետերի կանոնավոր հանդիպումների ավանդույթը։
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը մարտի 20-ին պետական այցով ժամանել է Ռուսաստան, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով, և այստեղ է գտնվելու մինչև մարտի 22-ը։ Ռուսաստանն առաջին երկիրն է, ուր նա այցելել է մարի 10-ին Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի (խորհրդարանի) կողմից երրորդ ժամկետով նախագահ վերընտրվելուց հետո։