ՀՀ-ում քաղաքացուն հնարավոր չի լինի աշխատանքից ազատել՝ կենսաթոշակային տարիքի անցնելու հիմքով. նախագիծ
Եթե աշխատողը 2.5 տարվա ընթացքում արձակուրդ գնալու դիմում չի ներկայացնում, ապա գործատուն հնարավորություն կունենա իր հայեցողությամբ նրան ուղարկել արձակուրդի: Նման փոփոխություն է առաջարկվում իրականացնել աշխատանքային օրենսգրքում. ԱԺ–ում փոփոխությունների փաթեթը ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը, փոխանցում է Sputnik-ը:
«Այժմ աշխատանքի ընդունվելուց հետո 6 ամսվա ընթացքում աշխատողին արձակուրդ չի տրվում: Առաջարկում ենք, որ եթե գործատուն ու աշխատողը փոխադարձ համաձայնության են գալիս, ապա կարող է աշխատողն արձակուրդ ստանալ»,-ասաց նա:
Փոխնախարարը հայտնեց նաև, որ փոփոխություններով սահմանվում է նաև, որ քաղաքացուն հնարավոր չի լինի աշխատանքից ազատել՝ կենսաթոշակային տարիքի անցնելու հիմքով: Այսինքն` կենսաթոշակային տարիքի հասած քաղաքացիներին այդ հիմքով աշխատանքից ազատելու հիմքը հանվում է օրենսգրքից:
Նախագծով առաջարկում են նաև, որ հաստիքների կրճատման դեպքում ռազմական գործողությունների ընթացքում հաշմանդամ դարձած կամ ընտանիքի անդամներից որևէ մեկին կորցրած մարդիկ չպետք է ընկնեն։
Միաժամանակ, առաջարկվում է ուսումնական արձակուրդ հասկացությունը սահմանել։ Ըստ այդմ, քաղաքացուն 2 տարի արձակուրդ կտրվի արտերկրում սովորելու, վերապատրաստվելու համար։