ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից որոշում է կայացվել ՄԻ պաշտպանի պաշտոնին առաջադրել է գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանի թկնածությունը, փոխանցում է Panorama.am-ը։
«Տևական ժամանակ է գտնվում ենք ՄԻ պաշտպանի առաջադրման փուլում և լրջորեն ենք մոտեցել այս հարցին՝ մանրակրկիտ դիտարկելով տարբեր թեկնածուներին։ Փորձել ենք գտնել ,մեր կարծիքով, լավագույն թեկնածուին։ Համարում ենք, որ Մանասյանը մասնագիտական կարողություններով, սկզբունքներով և անցած ճանապարհով այն թեկնածուն է, որը կարող է լինել ՄԻ պաշտպան»,- ասաց Կոնջորյանը։