Կայուն խաղաղության հասնելու միակ միջոցն ուղիղ բանակցություններն են. Բլինքեն

21:19     21 մարտի, 2023

ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է անցկացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պետքարտուղարի թվիթերյան էջի գրառման համաձայն` Բլինքենն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանը` շեշտելով այս ջանքերին աջակցելու ԱՄՆ պատրաստակամությունը։ 

«Կայուն և ամուր խաղաղության հասնելու միակ միջոցն ուղիղ բանակցություններն են», - գրել է նա։ 


© armedia.am