Ուկրաինային աղքատացված ուրանի զինամթերք մատակարարելու Մեծ Բրիտանիայի ծրագրերը խոսում են Արևմուտքի պատրաստակամության մասին՝ մինչև վերջին ուկրաինացին կռվել Ռուսաստանի հետ: Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ բանակցություններից հետո, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Թվում է, թե Արևմուտքն իսկապես որոշել է պայքարել Ռուսաստանի դեմ մինչև վերջին ուկրաինացին, ոչ թե խոսքով, այլ գործով։ «Կցանկանայի այս կապակցությամբ նշել, որ եթե այդ ամենը տեղի ունենա, ապա Ռուսաստանը ստիպված կլինի արձագանքել համապատասխան կերպով՝ նկատի ունենալով, որ հավաքական Արևմուտքն արդեն սկսում է միջուկային բաղադրիչով զենք կիրառել»,-ասել է ՌԴ նախագահը: