Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Չինաստանի իշխանությունները չեն արձագանքել ուկրաինական «խաղաղության ծրագրին» միանալու իր առաջարկին։ Reuters-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ղեկավարը համապատասխան հայտարարությունն արել է երեքշաբթի Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի հետ համատեղ մամուլի ասուլիսում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Զելենսկին G20-ի գագաթաժողովում առաջ է քաշել 10 կետից բաղկացած «խաղաղության ծրագիր»:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ ՄԱԿ-ի տարածքում ««խաղաղության գագաթաժողով» անցկացնելու Կիևի ռեժիմի նախաձեռնությունը Վաշինգտոնի PR հնարք է»։
Չինաստանի իշխանությունները փետրվարին առաջարկեցին իրենց խաղաղության ծրագիրը։Այն ներառում է 12 կետ, այդ թվում՝ հրադադարի կոչեր, անվտանգության ոլորտում բոլոր երկրների օրինական շահերի հարգում, Ուկրաինայում հումանիտար ճգնաժամի կարգավորում։