Ուկրաինայում իրավիճակի կարգավորումը կարող է հիմնված լինել Չինաստանի առաջարկած խաղաղության ծրագրի վրա: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վլադիմիր Պուտինը Կրեմլում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ բանակցություններից հետո:
«Իհարկե, մենք չենք անտեսել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Կարծում ենք, որ Չինաստանի կողմից նախանշված խաղաղության ծրագրի շատ դրույթներ համահունչ են ռուսական մոտեցումներին և կարող են հիմք հանդիսանալ խաղաղ կարգավորման համար, երբ դրան պատրաստ լինեն Արևմուտքում և Կիևում։ Սակայն մինչ այժմ մենք նրանց կողմից նման պատրաստակամություն չենք նկատել»,- ասել է ՌԴ նախագահը: