Աֆղանստանում 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մաին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Էպիկենտրոնը գտնվել է ավելի քան 12 հազար բնակչությամբ Իշկաշիմ քաղաքից 48 կմ հարավ-արևմուտք։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ուժեղ ցնցումներ են զգացվել Պակիստանի և Աֆղանստանի մայրաքաղաքներում: Ցնցումներ են գրանցվել նաև Տաջիկստանում, Հնդկաստանում և Ուզբեկստանում: