Ադրբեջանն արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը

10:16     22 մարտի, 2023

Ադրբեջանական կողմը կեսգիշերին հերթական անգամ արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը։

Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
«Խնդրում ենք խստիվ կերպով հետևել գազից օգտվելու անվտանգության կանոններին», - ասված է հայտարարության մեջ։


© armedia.am