Իսրայելի պաշտպանության բանակը մարտի 22-ի գիշերը ավիահարված է հասցրել Սիրիայի Արաբական Հանրապետության (ՍԱՀ) Հալեպի միջազգային օդանավակայանին։ Այդ մասին հայտնում է Գազետա ռու-ն վկայակոչելով Al Arabia հեռուստաալիքը:
Այդ պատճառով օդանավակայանի աշխատանքը դադարեցված է։
Հեռուստաալիքի տվյալներով՝ չորս հրթիռ է արձակվել։ Հալեպում և Լաթաքիայում պայթյուններ են որոտացել:
Մարտի 7-ին ևս Իսրայելը ավիահարված էր հասցրել Հալեպի օդանավակայանին, որը կրկին մի քանի օր չէր գործել։