Երկու ռուս զինծառայող թեթև վնասվածքներով դիմել են Գորիսի ԲԿ. Սյունիքի մարզպետարան

11:23     22 մարտի, 2023

Մարտի 21-ի երեկոյան Սյունիքի մարզպետարանի ենթակայության Գորիսի բժշկական կենտրոն են դիմել ազգությամբ ռուս երկու զինծառայող։ Տեղեկությունը հայտնում է Սյունիքի մարզպետարանը, փոխանցում է Sputnik-ը։
Նշվում է, որ զինծառայողները գլխի շրջանում թեթև վնասվածքներ են ունեցել (ոչ հրազենային)։
Նրանք տեղում ստացել են առաջին բուժօգնությունն ու անմիջապես դուրս գրվել հիվանդանոցից։


© armedia.am