Երկու ռուս զինծառայող թեթև վնասվածքներով դիմել են Գորիսի ԲԿ. Սյունիքի մարզպետարան
Մարտի 21-ի երեկոյան Սյունիքի մարզպետարանի ենթակայության Գորիսի բժշկական կենտրոն են դիմել ազգությամբ ռուս երկու զինծառայող։ Տեղեկությունը հայտնում է Սյունիքի մարզպետարանը, փոխանցում է Sputnik-ը։
Նշվում է, որ զինծառայողները գլխի շրջանում թեթև վնասվածքներ են ունեցել (ոչ հրազենային)։
Նրանք տեղում ստացել են առաջին բուժօգնությունն ու անմիջապես դուրս գրվել հիվանդանոցից։