ԱԽ քարտուղարը Իրանի փոխարտգործնախարարին է ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին և Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը

17:11     22 մարտի, 2023

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն՝ այսօր մարտի 22–ին, ընդունել էմ Իրանի Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանիին:

ԻնչպեսNEWS.am-ը տեղեկանում է Անվտանգության խորհրդի քարտուղարի ֆեյսբուքյան էջից, հանդիպմանն ընդգծել ենք երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում համագործակցության կայուն զարգացման միտումը:

Կարեւորվել են տարածաշրջանային անվտանգությունը, կայունությունն ու խաղաղության ապահովումը:

Արմեն Գրիգորյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին եւ Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը: Քննարկել են տարածաշրջանում սպառնալիք ներկայացնող անվտանգային այլ հարցեր:


© armedia.am