Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն՝ այսօր մարտի 22–ին, ընդունել էմ Իրանի Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանիին:
ԻնչպեսNEWS.am-ը տեղեկանում է Անվտանգության խորհրդի քարտուղարի ֆեյսբուքյան էջից, հանդիպմանն ընդգծել ենք երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում համագործակցության կայուն զարգացման միտումը:
Արմեն Գրիգորյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին եւ Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը: Քննարկել են տարածաշրջանում սպառնալիք ներկայացնող անվտանգային այլ հարցեր: