Մոլդովայի նախագահը հավանություն է տվել պետական ​​լեզվի վերանվանմանը ռումիներենի

20:40     22 մարտի, 2023

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հավանություն է տվել պետական ​​լեզուն մոլդովերենից ռումիներենի վերանվանելու մասին խորհրդարանի բանաձևին։ Այս մասին նա չորեքշաբթի օրը նա հայտնել է Facebook-ի իր էջում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ 

«Այսօր ես հռչակեցի օրենք, որը հաստատում է պատմական և անհերքելի ճշմարտությունը՝ Մոլդովայի պետական ​​լեզուն ռումիներենն է։ Ցանկանում եմ, որ ռումիներենը միավորի մեզ բոլորիս, ովքեր ապրում են այստեղ և սիրում են այս հողը»,- ասել է Սանդուն։

Սանդուն վստահություն է հայտնել, որ այս որոշումը կմիավորի մոլդովական հասարակությանը։


© armedia.am