Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հավանություն է տվել պետական լեզուն մոլդովերենից ռումիներենի վերանվանելու մասին խորհրդարանի բանաձևին։ Այս մասին նա չորեքշաբթի օրը նա հայտնել է Facebook-ի իր էջում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Այսօր ես հռչակեցի օրենք, որը հաստատում է պատմական և անհերքելի ճշմարտությունը՝ Մոլդովայի պետական լեզուն ռումիներենն է։ Ցանկանում եմ, որ ռումիներենը միավորի մեզ բոլորիս, ովքեր ապրում են այստեղ և սիրում են այս հողը»,- ասել է Սանդուն։
Սանդուն վստահություն է հայտնել, որ այս որոշումը կմիավորի մոլդովական հասարակությանը։