Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ հեռախոսով քննարկել է «Սևծովյան հացահատիկի» նախաձեռնության իրականացման արդյունքները, ինչպես նաև Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում կարգավորման գործընթացը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին չորեքշաբթի հայտնել են ՌԴ ռազմական գերատեսչությունում։
«Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են սևծովյան նախաձեռնության իրականացման արդյունքները, սիրիական և արցախյան հիմնահարցերը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության այլ ոլորտներ»,- թուրքական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած զրույցից հետո հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։