Թուրքիայի հավաքականը Երևան կժամանի մարտի 24-ին

10:01     23 մարտի, 2023

Ֆուտբոլի Թուրքիայի հավաքականը Երևան կժամանի մարտի 24-ին, հաղորդում է այդ երկրի ֆուտբոլային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Գերմանացի Շտեֆան Կունցի գլխավորած թիմը մարտի 22-ին անցկացրել է երկու մարզում, ևս մեկ մարզում կանցկացնի մարտի 23-ի երեկոյան։

Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջին մրցափուլի Հայաստան - Թուրքիա հանդիպումը տեղի կունենա մարտի 25-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 21:00-ին, փոխանցում է News.am-ը: 


© armedia.am