Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը մարտի 29-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա։ Այդ մասին տեղեկացրել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Աբդոլլահիանն ու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կքննարկեն միջազգային հարցեր, այդ թվում՝ Իրանի միջուկային գործարքը, Սիրիայում, Աֆղանստանում, Հարավային Կովկասում իրավիճակը, Կասպից ծովի խնդիրը, նաև Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքումը: